Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսագյուղի գյուղապետի նախկին տեղակալը կարել է բերանը: Նա պահանջում է գործող գյուղապետի հրաժարականը

Հուլիս 06,2018 21:05

Արմավիրի մարզի Լուսագյուղի գյուղապետի նախկին տեղակալ Արամ Հարությունյանը երեք օր առաջ բերանը կարել եւ հացադուլ  է հայտարարել նախ իրենց գյուղում, ապա առողջության վատացման պատճառով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Սակայն հրաժարվել է բուժօգնությունից եւ այսօր ցերեկը բողոքը շարունակում էր կառավարության շենքի մոտ:

Նա դժվարանում է խոսել, սակայն Aravot.am-ին ասաց, որ եղել է այսօրվա գործող գյուղապետ Սարիբեկ Կարապետյանի տեղակալը, սակայն, տեղեկանալով բյուջեն փոշիացնելու եւ բազմաթիվ չարաշահումների ու կամայականությունների մասին, դուրս է եկել: Սպասել է, որ ժամանակի ընթացքում գյուղապետը կփոխվի, սակայն դա տեղի չի ունեցել: Երկու անգամ ընտրությունների ժամանակ դրել է իր թեկնածությունը, սակայն պարտվել է, ու անցած տարիների ընթացքում գյուղում էական դրական տեղաշարժ չկա, եթե չասենք խնդիրները գնալով խորանում են: Արամ Հարությունյանի խոսքով վերջին ընտրությունների ժամանակ գյուղապետն իր առջեւ թեկնածությունը դնելու հարցում արհեստական խոչընդոտներ է ստեղծել՝ գիտակցելով, որ ինքը վտանգավոր մրցակից է:

Մեր հարցին, թե բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ տեղափոխելով, նա ի՞նչ ակնկալիքներ ունի եւ ե՞րբ կդադարեցնի հացադուլը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Սպասում եմ , որ վարչապետը կամ նրա օգնականներից մեկն ինձ ընդունի՝ առանձին խոսենք, քանի որ շատ բաներ ունեմ ասելու: Իսկ հացադուլը կդադարեցնեմ գյուղապետի հրաժարականից հետո միայն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031