Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմում 22 ազատ հաստիքի համար գրեթե 7000 մարդ է դիմել

Հուլիս 07,2018 12:24 Share

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ուսանողներից մեկը մի խնդրի մասին բարձրաձայնեց. «ԵՊՀ շատ շրջանավարտներ չեն կարողանում մասնագիտությամբ աշխատել: Երբ ցանկանում ենք պետական հիմնարկներ ընդունվել, 3-5 տարվա աշխատանքային փորձ են պահանջում: Խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում»: Արմեն Սարգսյանը նախ որպես օրինակ հայտնեց՝ վերջերս նախագահի  աշխատակազմում թափուր աշխատատեղերի համալրման մասին էր հայտարարվել: «Այժմ 22 ազատ աշխատատեղի համար դիմել է  6850 մարդ…ինձ ուրախացնում է, որ մեծ մասը երիտասարդներ են, բայց ստիպված ենք ընդամենը 22-ին ընտրել»:

Արմեն Սարգսյանը նկատեց՝ հնարավոր չէ բոլոր դեպքերում համալսարանն ավարտելիս անմիջապես աշխատանքի անցնել, ինչպես Խորհրդային միության տարիներին էր: Ըստ նախագահի՝ խնդիրը կրթական համակարգի եւ աշխատաշուկայի փոխկապակցման շրջանակում պետք է դիտել. «Համալսարաններ կան, որտեղ կրկնվում են մասնագիտությունները, դասախոսներն էլ միաժամանակ մի քանի բուհում են դասավանդում»:

Արմեն Սարգսյանը նշեց, որ իր համոզմամբ՝ աշխատաշուկայի խնդիրը վարչապետի եւ կրթության նախարարության ուշադրության կենտրոնում է, եւ նրանք անպայման կաշխատեն այդ ուղղությամբ:

https://www.facebook.com/aravot.am/videos/2066359983382506/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031