Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ

Հուլիս 07,2018 17:40 Share

2018թ. հունիսի 11-ին Ալմաթիում տեղի ունեցած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և գործընկերներին տեղեկացրել է, որ Ադրբեջանն ուժերի վերադասավորություն է կատարում Նախիջևանի կողմից ՀՀ սահմանի երկայնքով, զորքերը մոտեցնում է անմիջապես շփման գծին և այնտեղ ինժեներական աշխատանքներ է իրականացնում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ կայքում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անունից տարածված հայտարարության մեջ։

ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգությամբ հետևում է ստացվող տեղեկատվությանը և իրադարձությունների ընթացքին, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատում է խնդրի խաղաղ կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը և հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031