Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեպքեր է բացահայտել․ երեք հոգի ձերբակալվել է (տեսանյութ)

Հուլիս 07,2018 19:03

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հուլիսի 6-ին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ոստիկանության Մաշտոցի ու Մեղրիի բաժինների, նաև պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ։

Ժամը 14:30-ի սահմաններում մայրաքաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկից, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներկրելու, պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ։

56-ամյա Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասալիի խուզարկությամբ հայտնաբերվել են պլաստմասե տարաներ՝ լցված թափանցիկ հեղուկներով։ Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ տարաներից երեքում հեղուկով լուծված է 500 գրամ մեթանֆետամին տեսակի թմրամիջոց։ Դարչնագույն, սպիտակ և դեղնականաչավուն թմրամիջոցների նմանվող զանգվածները ևս հայտնաբերվել են Ալեքսանմուջեմբարիասալիի խուզարկությամբ։ Ըստ նրա՝ դրանք էլ հերոյին, ափիոն, մեթանֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են։

63-ամյա Ջաֆար Մարեֆատինի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ապակե տարա՝ լցված յուրահատուկ հոտով հեղուկով։ Մարեֆատինի հայտնածով՝ դա մեթադոն տեսակի թմրամիջոց է։

Նախնական տվյալներով՝ Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասալիի խուզարկությամբ հայտնաբերված 500 գրամ մեթանֆետամին տեսակի թմրամիջոցը նա պետք է փոխանցեր Արսեն Խաչատրյանին։ Քրեական հետախույզները Երևանի բնակիչ 36-ամյա Խաչատրյանին ևս հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Հարուցվել է քրեական գործ։  Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասալին, Ջաֆար Մարեֆատին և Արսեն Խաչատրյանը ձերբակալվել են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031