Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրական հոսանքի միջոցով ձուկ բռնելու հետեւանքով Աչաջրի բնակիչը մահացել է

Հուլիս 07,2018 21:16

Հուլիսի 7-ին՝ ժամը 17.45-ի սահմաններում Գետահովիտ գյուղի տարածքում գործող «Քարարտ» ՍՊԸ արտադրամասի հետնամասի մոտ` ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող փոքր ՀԷԿ-ի  հարակից տարածքում, էլեկտրական հոսանքի միջոցով ձուկ բռնելու ժամանակ հոսանքահարումից մահացել է Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Մանվել Արամայիսի Քոքոբելյանը:

Մեր տեղեկություններով՝ ՀԷԿ-ի մոտ, Աղստեւ գետում բարեկամներով են ձուկ որսացել: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում, կհարուցվի քրեական գործ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031