Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ նախկին ՀՀԿ-ականներ դիմում են Էդմոն Մարուքյանին ու առաջարկում ԼՀ-ի ցուցակում ընդգրկվել

Նոյեմբեր 05,2018 14:05

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում վարկանիշային ընտրակարգով ընդգրկված կլինեն նաեւ քաղաքացիական խմբերի եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ. ԼՀ-ն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում ունի ներկայացուցիչներ, որոնք լուրջ մրցակցություն են առաջացնելու: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ասել է «այլ» կուսակցություններ, եւ հնարավո՞ր է՝ ԼՀ-ն հետեւի «Իմ քայլը» դաշինքի օրինակին եւ իր ցուցակում ներառի «վերափոխված» նախկին ՀՀԿ-ականների, Մարուքյանը նշեց. «Որոշում ունենք՝ ցուցակում աշխատելու ենք չներգրավել նման մարդկանց, որքան էլ որ նրանք կարողանան որեւէ տեղից որոշակի ձայներ հավաքել: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց անցած ճանապարհը կարող է ստվերել ԼՀ-ի «լույսի» թեկուզ մեկ տոկոսը»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ինքն ամեն օր առաջարկներ է ստանում այն մասին, որ այս կամ այն հայտնի անձը ինչ-որ ընտրատարածքում կարող է առաջադրվել եւ ԼՀ-ի համար բերել ութ հազար ձայն. «Մենք էլ ասում ենք, որ շնորհակալ ենք, բայց այդ անձինք մեր ցուցակով չեն կարող առաջադրվել: Անուններ չեմ հրապարակի: Մեր «տեղն այնքան նեղը չի», որ նման քայլի դիմենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930