Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբեր 11,2018 10:08 Share

Նոյեմբերի 10-ին, ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի  (վարորդը տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Vectra B մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ն. Գ.-ն (ծնված 1996 թ.) և Է. Ա.-ն (ծնված 2018 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր ԲԿ: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են «Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930