Քանի դեռ շուկաներում հնարավոր է գտնել թարմ պղպեղ եւ դդմիկ, առիթը բաց մի թողեք պատրաստելու այս օգտակար եւ համեղ ուտեստը:
Անհրաժեշտ մթերքները
Կարտոֆիլ- 1 կգ
Դդմիկ կամ ցուկինի- 1-2 հատ
Կարմիր եւ կանաչ թարմ պղպեղ-1-ական հատ
Սոխ- 1-2 գլուխ
Սխտոր- 2-3 պճեղ
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած կանաչիներ (ուրց, ծիթրոն, հազրեվարդ)- ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ- 4-5 ճաշի գդալ
Կարագ-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Բոլոր բանջարեղենները լավ մաքրել, լվանալ, կարտոֆիլը, սոխն ու սխտորը՝ կեղեւահանել: Ջեռոցի թավան փաթաթել փայլաթիթեղով, վրան ձիթայուղ անել, կտրատած բանջարեղենը լցնել թավայի մեջ, աղ, պղպեղ, չորացրած կանաչիներ ցանել, վրան մի քանի կտոր կարագ դնել, ձիթայուղ ցողել եւ դնել 220-230 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտավորապես 40-45 րոպեով:

Բարի ախորժակ:



















































