Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկը. Դավիթ Շահնազարյան. Tert.am

Նոյեմբեր 11,2018 23:37

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձ­նարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հաստատում է տեղեկությունները, որ ընդունել է առաջարկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

– Պարո՛ն Շահնազարյան, տեղեկություններ են շրջանառվում ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին Ձեր մասնակցության վերաբերյալ: Որքանո՞վ են դրանք արժանահավատ:

– ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն: Իմ այս որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ:

Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եվ դու՞, Բրուտոս: Էլ ուրիշ ձև կամ որևէ այլ կուսակցություն չգտա՞ր Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգության վերաբերյալ մտահոգություններդ բարձրաձայնելու համար:

  2. Իրատես says:

    Առանց այդ էլ ՝ՀՀԿ-ում
    ,,սեվ կարդինալների,, պակասություն չկար, մրցությա°ն եք մասնակցելու…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930