Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Լուկաշենկոն Ալիևին դուր գալու համար կորցրեց ուժեղ տղամարդու կերպարը». Լարիսա Ալավերդյան

Նոյեմբեր 17,2018 18:46

«Բոլոր քաղաքական ուժերը անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից պետք է դրսևորեն միասնական կամք և մեկ դիրքորոշումով հանդես գան արտաքին  աշխարհի առջև. այն է՝  ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղը պետք է մնա Հայաստանին»:

Նոյեմբերի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին է խոսել «Ընդդեմ իրավական կամայականության  գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ ՀԱՊԿ-ում որևէ մեկ  այլ պետություն, (որքան էլ կոպիտ ու ոչ կոռեկտ պահվածք դրսևորի՝ լինի Բելառուս թե Ղազախստան) հիմքեր չունեն քարտուղարի պաշտոնը գրավելու հավակնություն ունենալ. «ՀԱՊԿ կանոնադրությունը այդ առումով հստակ է՝ 3 տարի քարտուղարի պաշտոնը պատկանում է մի երկրի: ՀԱՊԿ-ից պետք է պահանջել ենթարկվել իրենց իսկ կանոնադրության նորմերին»:

Ըստ Ալավերդյանի, այն, թե ինչպես է տեղի ունեցել, ինչ ներքին խնդիրներ են եղել, դա ոչ մեկի խնդիրը չէ. «Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ում կարող էր չլինել ցանկացած այլ պատճառով, այսինքն ի՞նչ, հիմա այդ տեղի համար պետք է սկսվի տղայական կռիվ` Նազարբաև- Լուկաշենկո»,- ասում է Ալավերդյանը: Այս հարցում Ռուսաստանի դերի մասին խոսելով ՝ Ալավերդյանը նկատեց. «Ռուսաստանը սպասողական վիճակում է»:

Անդրադառնալով Լուկաշենկո – Ալիև դռնփակ հանդիպմանը Ալավերդյանը ցավակցեց Լուկաշենկոյին և ասաց. «Լուկաշենկոն Ալիևին դուր գալու համար կորցրեց ուժեղ տղամարդու  կերպարը, այդ քայլով Լուկաշենկոն վնասեց ինքն իրեն»:

Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Անդրադառնալով Լուկաշենկո – Ալիև դռնփակ հանդիպմանը Ալավերդյանը ցավակցեց Լուկաշենկոյին և ասաց.
    «Լուկաշենկոն Ալիևին դուր գալու համար կորցրեց ուժեղ տղամարդու կերպարը, այդ քայլով Լուկաշենկոն վնասեց ինքն իրեն»:
    Տիկին Ալավերդյանը մի փոքր սխալվեց եւ նա ի նկատի ուներ «Լուկաշենկոն Ալիևի կնոջն դուր գալու համար» չէ որ ԲԱՏԿԱՆ այդ սիրո համար չխնայեց երկրի բյուջեի միլիոնավոր ռուբլիները Մինսկի կենտրոնում կառուցելու մի փոքրիկ դղյակ սիրւհու համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930