Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ հրաժարական տվեց Շիրակի փոխմարզպետը․ Արա Մելիքջանյանի պարզաբանումը

Հունվար 22,2019 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հրաժարականի դիմում  է ներկայացրել Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը՝ մարզպետարանի դահլիճ հրավիրելով աշխատակիցներին ու նրանց իր այս քայլով անակնկալի բերելով։

Aravot.am-ի հետ զրույցում նա պարզաբանեց, որ հրաժարականի պատճառը եղել է այն, որ ընտանիքը բնակվում է Երևանում, իսկ ինքն այս ամիսների ընթացքում ստիպված է եղել անընդհատ մայրաքաղաք գնալ-գալ, ճանապարհը հաղթահարելը դժվար է։

«Յուրաքանչյուր հայ տղամարդու համար ընտանիքն առանցքային նշանակություն պիտի ունենա, իսկ աշխատանքը երկրորդական է, առնվազն գոնե դուք լավ գիտեք, այնպես չէ, որ ես պիտի փոխմարզպետ լինեմ, որ կարողանամ մարզի համար որևէ օգուտ տալ։ Հ/կ սեկտորով էլ կարող եմ մեծ օգուտ տալ իմ մարզին, որտեղ էլ ես աշխատեմ, կփորձեմ իմ ռեսուրսները գործադրել մարզի զարգացման համար, իսկ փոխմարզպետն ընդամենը լծակներից մեկն է եղել, բայց ոչ միակը»,-ասաց Արա Մելիքջանյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, թե ձեր հրաժարականը կապված է սպասվելիք օպտիմալացման հետ, համաձայն որի մարզպետարաններում կրճատվելու են փոխմարզպետների թիվը՝ դառնալով մեկ, Արա Մելիքջանյանն ասաց․ «Օպտիմալացման վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա, որևէ հստակ որոշում չկա, քննարկումների փուլում է։ Այս պահի դրությամբ մարզպետարանների վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում չկա, ես այս թեմայի հետ որևէ առնչություն չունեմ։ Նորից եմ կրկնում՝ իմ  համար կարևորը ընտանիքի ֆակտորն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արա Մելիքջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հերթական փայլատակումը.
    «… պատճառը եղել է այն, որ ընտանիքը բնակւում է Երեւանում, իսկ ինքն այս ամիսների ընթացքում ստիպուած է եղել անընդհատ մայրաքաղաք գնալ-գալ, ճանապարհը յաղթահարելը դժուար է։
    «Իւրաքանչիւր հայ տղամարդու համար ընտանիքն առանցքային նշանակութիւն պիտի ունենայ, իսկ աշխատանքը երկրորդական է»:

    ԹԱՐԳՄԱՆԵՄ ԱՍԱԾԸ: «Թքած ունեմ ձեր փոխմարզպետի պաշտօնի վրայ եւ առհասարակ այս կառավարութեան պետականաշինական յանձնառութեան վրայ: Ջհանդամը, թէ պետական կառավարումը (եւ մեծ հաշուով պետութիւնն ու նրա ժողովուրդը) չի տուժի, ես աւելի կարեւոր գործեր ունեմ»:

    Ամէն մարդ ինքն է որոշում, թէ ինչքան կարեւոր են իր ընտանիքն ու գործերը: Բայց եթէ քեզ նշանակում են նման պատասխանատու պաշտօնի, բարի եղիր մի երկու քայլ առաջ մտածել ու էդ տարրական հաշուարկները կատարել, որ կէս տարի անց չասես «ես գնացի, յաջող»: Ժամանակին Արսէն Խառատեանն էլ ասաց. «կինս կանչում է, ես վերադառնում եմ Թիֆլիս»:

    Իսկ եթէ քեզ այլ պատճառներով են ազատել (օրինակ՝ տեղակալների թուի կրճատման պատճառով), ապա անթոյլատրելի է ընտանեկան գործօնը շահարկելը: Որովհետեւ ստացւում է, որ դու ի սկզբանէ պատասխանատուութեամբ չես վերաբերուել այդ պաշտօնին ու ժամանցի նման բան ես համարել:
    Մեզ այդպիսի մարդիկ պէտք չեն: Մեզ պէտք են նուիրեալներ, որոնք մեծագոյն պատասխանատուութեամբ են մօտենում իրենց գործին եւ գիտակցում են իրենց առաքելութիւնը: Լաւ եղիր,,

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031