Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար. Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես գյուղական վայրերում

Փետրվար 11,2019 11:34

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈւՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11 փետրվարի 2019

Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:

Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ, նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է:

Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշող քաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց՝ այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:

Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից:

Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:

Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:

Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես գյուղական վայրերում:

Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն աղջիկները, ովքեր երազում են գիտնական, ճարտարագետ կամ մաթեմատիկոս դառնալ, կարողանան գոհացուցիչ կարիերա ստեղծել այս ոլորտներում:

Եկեք համոզվենք, որ ամենուրեք յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրականացնելու իր երազանքները, հասնի իր ներուժի իրականացմանը և նպաստի հանուն բոլորի կայուն ապագայի:

ՄԱԿ հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728