Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիտորդն իր գրառումը խմբագրել է». ինչպե՞ս հանգուցալուծվեց Նոր Գեղիի միջադեպը

Փետրվար 17,2019 16:34

«Խնդիրը հարթված է. դիտորդը խմբագրել է իր գրառումը»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հանգուցալուծում ստացավ Նոր Գեղի համայնքի 28/2 տեղամասում գտնվող «Ականատես» դիտորդական խմբի ներկայացուցիչ Ծովինար Դանիելյանի և հանձնաժողովի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամի միջև միջադեպը, այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման պատասխանատու Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք՝ դիտորդ Ծովինար Դանիելյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել, թե  «Նոր Գեղի գյուղում հանձնաժողովի անդամը ասում ա երկու կնիք տվեք արագ անեմ, հետո մի քանի անգամ չի դնում դրոշմանիշի վրա կնիքը ասումա, բայց էտ պարտադիր չի դիտորդի դիտարկմանն էլ պատասխանումա էտ էր մնացել սորոսի լրտեսները ինձ ասեն ես ոնց աշխատեմ: Ուրեմն էս հանձնաժողովի անդամը լավ չի ընկալել դասընթացը։ Ասումա հանձնաժողովը ինչ ուզի կարա անի, երբ ուր ուզի նստի, թքած վիճակահանության , սահմանված կանոնների վրա։ Դիտորդին էլ ասումա սրանք իրանց սորոսի փողերը մի տեղ պետքա ծախսեն թե չէ եկել են ուզում են կեղտ բռնեն։ Մեկ մեկ դասընթաց անցկացրեք էլի ու բացատրեք, որ ամենակարող չեն»:

Բացի այդ գնահատական էր տվել, թե «էս Լուսավոր Հայաստանցին մնացել է նախկին վարչակարգի տակ»: Հենց այս գրառումն է Ծովինար Դանիելյանը խմբագրել:

Դավիթ Խաժակյանն այս առիթով մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Դիտորդը համարել էր խնդրահարույց այն, որ հանձնաժողովի մեկ անդամը կատարել է մյուսի պարտականությունները՝ ժամանակավորապես: Ես խոսել եմ դիտորդի հետ և պարզաբանել, որ դա նորմալ աշխատանքային  պրոցես է, երբ հանձնաժոովի մի անդամը դուրս է գալիս սնվելու, քվեարկելու, կամ վատ է զգում, կամ դուրս է գալիս իր կարիքները հոգալու, մյուսը կարող է փոխարինել: Դա նորմալ ընթացակարգ է: Դիտորդն իր գրառումը խմբագրել է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728