Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու թաքցրած կորուստ Ադրբեջանի ուժային կառույցներում. «Ռազմինֆո»

Մարտ 14,2019 21:45

Մարտ 1–ից մինչ օրս Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի է դարձել երեք կորստի ու մեկ վիրավորի մասին։ Սակայն այս երեք մահացածներից Ադրբեջանը պաշտոնապես հայտնել էր միայն մեկի մասին, մյուս երկուսի մասին տեղեկանում ենք սոցցանցերի տարբեր գրառումներից, ինչպես նաև ադրբեջանական կայքերի հրապարակումներից։

Այսպես՝ սոցցանցերի գրառումներից հայտնի դարձավ, որ մարտի 7–ին Ղազախի ուղղությամբ մահացել է Բարդայի բնակիչ, 1999թ. ծնված՝ Բայրամով Շահրիյար Ալիյար օղլուն (Bayramov Şəhriyar Əliyar oğlu)։ Որոշ աղբյուրներ գրում են, որ զինծառայողը մահացել է սրտին ստացած հրազենային վնասվածքից, սակայն հայտնի չէ՝ մարտական, թե ոչ մարտական պայմաններում։ Զինծառայողը պետք է զորացրվեր 8 ամսից։

Մարտի 8–ին, երեկոյան ժամերի Ադրբեջանի Գախ շրջանում ավտովթարից մահացել է 1995թ. ծնված Մամմեդռահիմով Մեջիդ Էլմար օղլուն (Məmmədrəhimov Məcid Elmar oğlu), որը պետք է տուն վերադառնար նշանվելու համար։ Վթարի ժամանակ իր հետ մեքենայում է եղել նաև իր զինակիցներից մեկը, որի մասին տեղեկություններ չկան։ Այս զինծառայողի մահվան մասին ադրբեջանական Orman.az կայքին հայտնել էր իր հորեղբոր որդին։

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ռազմինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031