Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Ամեն սրճարանատեր երկուական օբյեկտ ունի, ապամոնտաժվելու է միայն մեկը». «Ժողովուրդ»

Մարտ 15,2019 12:39 Share

Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ, երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը նշեց՝ հանրային տարածքը պետք է վերադարձվի հանրությանը, օպերային թատրոնի շրջակայքը պետք է ազատել նաեւ փչովի խաղալիքներից, բատուտներից, ժամանցային անորակ երաժշտությունից։

«Թող բիզնեսմեններն այդքան չբողոքեն, կանաչ գոտիները, որոնք անխղճաբար հատվել են, պետք է վերականգնվեն։ Թամանյանական նախագծի համաձայն՝ օպերային թատրոնի շրջակայքում պետք է խիտ այգիներ, մշակութային օջախներ, արվեստի կենտրոններ լինեին։ Իսկ ինչո՞ւ ենք մենք այսօր… Կա մի կարեւոր հանգամանք, ապամոնտաժման հետեւանքով բիզնեսմենները իրենց բիզնեսի 30 տոկոսն են կորցնում, մնացած 70-ը պահպանվում է։ Ամեն սրճարանատեր երկուական օբյեկտ ունի, ապամոնտաժվելու է միայն մեկը։ Իսկ ով մեկ օբյեկտ ունի, նրան քաղաքի այլ հատվածում տարածք է տրամադրվելու։

Քաղաքապետարանի նախաձեռնությունը կոնկրետ մեկի դեմ չէ։ Պարզապես հանրային տարածքը, որը տարիներ առաջ զարտուղի ճանապարհներով զավթվել է, վերադարձնում ենք հանրությանը։ Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում։ Սրճարանների տերերին նախապես ծանուցվել էր ապամոնտաժման մասին, չգիտես ինչու, լուրջ չէին ընդունել, թող ընդունեին։ Քաղաքապետարանը զբաղված է ախոռները մաքրելով, պետք է շնորհակալ լինել, ոչ թե դժգոհել»,- մեկնաբանեց նա։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ապամոնտաժման հետեւանքով բիզնեսմենները իրենց բիզնեսի 30 տոկոսն են կորցնում, մնացած 70-ը պահպանվում է։ Ամեն սրճարանատեր երկուական օբյեկտ ունի, ապամոնտաժվելու է միայն մեկը։ Իսկ ով մեկ օբյեկտ ունի, նրան քաղաքի այլ հատվածում տարածք է տրամադրվելու։ »
    ………………………………………………..
    եւ հիմա՞ միայն պիտի տեղեկանայինք այս մասին…

    սկիզբէն եթէ բարեհաճէիք յայտնել, շատ մը անձեր որոնք – առանց մթին հաշիւներու – առարկութիւններ ունէին կատարուածի նկատմամբ, լրիւ կ’անտեսէին նիւթը

    թէ ոչ, դիտմամբ է որ ստեղծեցիք այս փոքրիկ տագնապը

    անշուշտ եթէ վերոնշյալ բացատրութիւնը լիովին կը համապատասխանէ իրականութեան… աւելի համոզիչ պիտի ըլլար, եթէ աւելի հեղինակաւոր անձ մը զանոնք պաշտօնապէս յայտնէր

Պատասխանել