Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյանի որդու ու փեսայի մասնակցությամբ միջադեպը եղել է գույքի վերադարձման հարցով

Ապրիլ 09,2019 21:03

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ ներկայացրեց երեկ Երանոսյանի որդու, փեսայի ու մեկ այլ քաղաքացու միջեւ տեղի ունեցած միջադեպից:

Ըստ նրա՝իրականում ծեծկռտուք չի եղել, ինչպես լրատվամիջոցներն են ներկայացրել. «Այդ անձը գնացել է ոստիկանություն հաղորդում է տվել իրականությանը չհամապատասխանող, դրա հետ կապված նաեւ Լեւոն Երանոսյանին են հրավիրել  ոստիկանություն, նա պարզաբանել է՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Որեւէ ծեծկռտուք չի եղել, կատարվածի մանրամասները հիմա լրիվ չեմ կարող ասել, բայց հաղորդում տված անձը գույք էր վերցրել, որ պետք է վերադարձներ ու ամիսներ շարունակ խաբել է: Այդ անձը փեսայի հետ նույն բակում է ապրում, ինքն է զանգել, ասել՝ տասը րոպեից բակում եղեք, բերում եմ այդ ապրանքները, հետո իջել է, կանչել մի կողմ խոսելու ու այդտեղից միանգամից գնացել է ոստիկանություն ու այդ բովանդակությամբ ցուցմունք տվել, թե Երանոսյանը կանգնած ցուցում է տվել, իրականությանը չի համապատասխանում, ժամանակը ամեն ինչ ցույց կտա: Այդտեղ ահագին մարդ է եղել, այդ ամեն ինչին ականատես են եղել» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930