Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին

Ապրիլ 13,2019 20:26

Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ:

Շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը յոթնօրյակին իր մասնակցություն կունենա իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հեքիաթների ընթերցում, կոմիտասյան և ժողովրդական երաժշտության ունկնդրում և այլն: Միաժամանակ տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանավարների և գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով:

Ազգային գրադարանային շաբաթը կարևորագույն դեր ունի ժամանակակից մշակութային կյանքի համաչափ ու ժամանակաշրջանին համահունչ զարգացման գործում: Գիրքն ընթերցելու, գրքի նկատմամբ սեր, հոգատարություն և պատասխանատվություն ունենալու ձգտումն առաջնային է մարդկանց հոգևոր ու մշակութային դաստիարակության, հետագա զարգացման և ինքնաճանաչողության ճանապարհին: Հենց այս խնդիրների լուծմանն է միտված շաբաթի ամենամյա անցկացումը:

Շաբաթը կտևի 7 օր և կավարտվի ապրիլի 22-ին:

 

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930