Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին. «Ալիք»

Ապրիլ 24,2019 16:01 Share

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով  բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես: Հայտնում է՝ «Ալիք»-ը:

Վերոնշյալի պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է, մեջտեղի մասում իրավապահներն են, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն են, որոնց համար նույնիսկ բավական տեղ չկա:

https://www.facebook.com/aliQmedia/videos/571550149997963/

https://www.facebook.com/aliQmedia/videos/2298068820257020/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել