Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոշա անունով մարդ չկա, այդ ցուցմունքը սուտ է». Սամվել Բաբայանը՝ «Իգլա»-ի մասին

Մայիս 03,2019 15:41

Դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ 2018թ. նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու, ինչպես նաեւ՝ փողերի լվացման համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն էլ  դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ գործն ուղարկվել էր նոր քննության:

Այս պահին ընթերցվում են գործում առկա փաստաթղթերը: Դրանցից մեկում արձանագրված է այն քննչական գործողությունը, որի ժամանակ գործից անջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը ցույց է տալիս Վրաստանից Գոշա անունով անձի միջոցով ձեռքբերված եւ ապա Վաղարշապատում՝ իր բարեկամի տանը թաքցրած «Իգլա»-ն: Սամվել Բաբայանն այս առնչությամբ հայտարարություն արեց՝ ասելով, որ դա զենք չէ, այլ զինամթերքի մաս: Ավելի վաղ նա քանիցս մատնանշել է, որ առանց գործարկման մեխանիզմի՝ դա «տրուբա» է:

Սամվել Բաբայանը շեշտեց, որ Հրաչյա Մայիլյանն այլ ցուցմունքում հերքել է նախորդ ասածները. «Գոշա անունով մարդ չկա: Այդ ցուցմունքը սուտ է, էլ ի՞նչ եք կարդում»: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ վստահեցնում է, որ Վրաստանից որեւէ «Իգլա» չի բերվել, այդ «տրուբան» ի սկզբանե եղել է ՀՀ-ում: «Բա որ սուտ բաներ են կարդում, մենք այսպես սուս-փուս նստենք-լսե՞նք»,-իր հերթին դժգոհեց մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը:

Հավելենք, որ ապացույցների հետազոտումից հետո հարցաքննվելու են վկաները:

Հիշեցնենք նաեւ, որ մեղադրյալները Հրաչյա Մայիլյանին ԱԱԾ գործակալ են համարում, որին մեկ այլ՝ փաստաթղթերի կեղծման գործով ազատ են թողել՝ իրենց վրա ցուցմունք գրելու պայմանով: Նա դատարանում հայտարարել էր, որ Վրաստանում օգնել է գտնել եւ ձեռք բերել «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրը, Սանասար Գաբրիելյանն էլ պնդում է, որ ուզեցել է զենքը նվիրաբերել բանակին, եւ Սամվել Բաբայանից մասնագիտական գնահատական է հարցրել «Իգլա»-ի մասին: Նրանից իմանալով, որ պակասող մասեր կան, հրաժարվել է գնել:

Ուղիղ։ Իգլա-ի գործով հերթական դատական նիստը

Gepostet von Aravot am Freitag, 3. Mai 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031