Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզվել է թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը․ տարածքը սահմանազատվել է

Մայիս 05,2019 16:16 Share

Մայիսի 5-ին, ժամը 11:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի 91-րդ հասցեում գտնվող թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 123 մանկապարտեզի և Նորք-Մարաշ 7-րդ փողոցում գտնվող տան (սեփականատեր՝ Կ.Ղ.) բաժանարար ցանկապատը (5 քմ) մասամբ փլուզվել է՝ մոտ 3 քմ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031