Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվում են կարկուտից տուժած համայնքների վնասները

Հունիս 06,2019 15:52 Share

Օրեր որոշ համայնքներում տեղացած կարկուտից տուժած գյուղացիներին վնասը փոխհատուցելու համար ստեղծվել են համայնքային եւ մարզային հանձնաժողովներ, որոնք գնահատում են վնասի չափերը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա ասաց, որ վնասի ծավալների մասին տվյալները ներկայացվելու է նախարարություն՝ ամփոփելու ու հետագա որոշումներ կայացնելու համար:

Թե ինչպիսի փոխհատուցում է լինելու, հարցին ի պատասխան նախարարն ասաց.«Հիշեք նախորդ տարիների դեպքերը: Անցած տարի առաջին անգամ նման դեպքով եղավ գումարային աջակցություն՝ 500 միլիոն դրամը չգերազանցող գումար էր նախատեսված։ Որպեսզի մենք կարողանանք ասել, թե որ դեպքում, որ չափով կաջակցենք, պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում որքան շատ կարող են լինել նման դեպքերը»:

Նախարարի ներկայացմամբ՝ նախորդ տարի փոխհատուցման գործընթացը տեղի ունեցավ աշնանը, ինչը նշանակում է, որ բոլոր այն ամիսներին, որոնք ամռան ամիսներն էին, որ հանձնաժողովներն աշխատում էին, այդ ամենը ամփոփելուց հետո կկարողանան փոխհատուցման մասին որեւէ բան ասել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930