Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնֆուցիուսի ինստիտուտը նշեց իր հիմնադրման տասնամյակը

Հունիս 18,2019 10:53

Ս.թ. հունիսի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ սրահում Կոնֆուցիուսի ինստիտուտը նշեց իր հիմնադրման տասնամյակը:

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիէն Էրլունը, Բուլղարիայի Հանրապետության դեսպան Մարիա Պավլովան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, Երևանի համալսարանների ներկայացուցիչներ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը և ղեկավար ու դասախոսական կազմը, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների տնօրեններ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 10-ամյա գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ ֆիլմ:

Շնորհավորական ուղերձներ էին հղել Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասային գրասենյակի ղեկավարի տեղակալ Մա Ծիէնֆեյը և Դալիանի օտար լեզուների ռեկտոր Լյու Խոնը:

Պաշտոնական այցով ՀՀ էին ժամանել Դալիանի օտար լեզուների համալսարանի չինարենի ինստիտուտի տնօրեն Չեն Ծըծյաոն և Հայագիտության կենտրոնի պատասխանատու, ռուսաց լեզվի դասախոս Լյու Խուարոնը:

ԵՊԼՀ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930