Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության անդամի, դանակահարողի ինքնությունը պարզվել է

Հունիս 25,2019 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Մոտ մեկ ժամ առաջ Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:
Ավելի ուշ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Վահան Բաբայանի  տարածած տեղեկության ներքո հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է դանակահարողի ինքնությունը, կա բերման ենթարկված անձ:

Այլ տեղեկություններ առայժմ չեն հայտնվում:

https://www.facebook.com/photo.php?fbid=2282217191854010&set=a.146854488723635&type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: