Լրահոս
Օրվա լրահոսը

Մայքլ Ջեքսոնի մահվան տարելիցն առիթ է դարձել նրա մասին նորանոր հրապարակումների

Հունիս 26,2019 21:09

Ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնի մահվան 10-րդ տարելիցին ընդառաջ շատացել են նրա մասին հիշատակումները 

Շատերի կողմից սիրված արտիստը մահացել է 50 տարեկան հասակում, և նրա մահվանից 10 տարի անց նրա ժառանգությունը լավագույն դեպքում շփոթեցնող է, վատագույն դեպքում՝ աղավաղված: Չնայած 1993թ.-ից հրապարակ նետված ակնարկներին՝ Ջեքսոնի մանկապղծության մասին, նա շարունակեց մնալ իր երկրպագուների սիրելի արտիստը, ովքեր հայտարարում էին նրա անմեղության մասին: Եվ իսկապես, երբ հայցադիմումներից որոշները ուղարկվեցին դատական քննության, Ջեքսոնը լիովին անմեղ ճանաչվեց:

Այս տարի «HBO» հեռուստաալիքով հեռարձակված վավերագրական «Leaving Neverland» ծրագիրը կրկին վերաբացեց խոսակցությունները՝ Ջեքսոնի և երեխաների հետ ունեցած նրա հարաբերությունների մասին: Այսօր արդեն երկու մեծահասակ տղամարդ, հիշելով իրենց կապը Ջեքսոնի հետ, հաստատում են նրա հետ կապված սարսափելի խոսակցությունները: Մ. Ջեքսոնը 30 տարեկան էր, երբ նրան մեղադրեցին երեխաների հետ սեռական կապ ունենալու մեջ: Այնուամենայնիվ, Ջեքսոնի ընտանիքի անդամները կտրականապես ժխտել են այդ տղամարդկանց մեղադրանքները, նշելով, որ նրանք այդպիսի հայտարարություններ են արել գումար ստանալու և հարստանալու նպատակով: Նրանք նշել են, որ «Leaving Neverland» ծրագիրը ներկայացրել է կեղծ պատմություն:

Հունիսի 25-ից սկսել է #10YearsWithoutMichaelJackson խորագրով թրենդը, որը տարածվել է Թվիթեր կայքում, որտեղ բազմաթիվ օգտատերեր իրենց հարգանքն են արտահայտել Ջեքսոնի նկատմամբ: Նրա երկար տարիների թմբկահար Մ. Ջոնաթանը (մականունը՝ Sugarfoot) գրել է իր թվիթերյան էջում, թե ինչպես է Ջեքսոնը մահվանից ժամեր առաջ գրկել իրեն: Իսկ ֆլորիդացի լրագրող Նիկոլա Ռոդրիգեսը գրել է, որ Ջեքսոնի շնորհիվ է, որ նա հավատում է հրաշքներին և մարդկային աստվածայնությանը:

Այնուամենայնիվ, օգտատերերի մի մասի մոտ հակասական զգացումներ կան՝ ակնածանքի և դժգոհության արտահայտում միաժամանակ: «Չեմ կարող ստել, ես արտասվել եմ, երբ Մ. Ջեքսոնը մահացավ: Ժամանակին նա Մեծերից մեկն էր ինձ համար, բայց այն, ինչ բացահայտվեց վերջերս` երեխաներին պատճառած վիրավորանքը և հոգեբանական ճնշումը, նրան աջակցելու ցանկությունը սկսեց բարկացնել»: Այս օգտատիրոջ նման շատ շատերը ևս իրենց դժգոհությունն են հայտնել #10YearsWithoutMichaelJackson թրենդի վերաբերյալ: Իսկ մարդկանց մի մասն էլ այս թրենդն այլ կերպ էր հասկանում, ասելով, թե իսկապես արդեն 10 տարի է, ինչ Մայքլ Ջեքսոնը չի սպառնում երեխաներին:

Այնուամենայնիվ, ըստ օրենքի, Ջեքսոնը անմեղ է ճանաչվել և երաժշտության ասպարեզում նրա մեծագույն ներդրումն անուրանալի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

 

Պատրաստեց Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930