Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է. ermenihaber.am

Հուլիս 04,2019 21:45

Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ)  հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են:

Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը հայտնել է, որ եկեղեցին փլուզման վտանգի մեջ է:

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1837թ. (1570թ.) տեղական քանդակագործական հատուկ արվեստով և աղյուսներով:  1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո  եկեղեցին որպես պահեստ և կինոսրահ  են օգտագործել, իսկ հետագա շրջանում այն լքվել է: Անտարբերության մատնված եկեղեցու քիվերը նույնպես կոտրվել են: Տանիքը խոտով է ծածկվել:

Նշվում է, որ Կեսարիայի հուշարձանների պահպանության վարչության նախաձեռնությամբ, մշակույթի և բնության ժառանգության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ զեկույց է պատրաստվել, որտեղ ներկայացվել է եկեղեցու վերականգնման ծրագիրը: Բայց պատմական եկեղեցին այդպես էլ չի վերանորոգվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031