Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգնած եք կամ զայրացա՞ծ՝ սառը ցնցուղ ընդունեք

Հուլիս 07,2019 23:00

Սառը ցնցուղ ընդունելու խորհուրդն իրականում շատ արժեքավոր է, սառը ցնցուղը ոչ միայն զայրույթից, նեղվածությունից, շոգից կամ կոմունալ բարձր վճարումներից ազատվելու, այլև առողջության մասին հոգալու լավ միջոց է՝ էներգիայով լիցքավորվելու ամենապարզ ու արդյունավետ տարբերակը։

Մարդիկ հարյուրամյակներով օգտագործել են սառը ջուրն օրգանիզմը կոփելու և բուժելու նպատակով։ Ամառային այս շոգ եղանակը շատ լավ առիթ է սառը ցնցուղին սովորելու համար, և սառցաջրից փշաքաղված ձեր մարմինը սարսափով պատկերացնելուց առաջ մտածեք սառը ջրի մի քանի առավելությունների մասին։

  • Սառը ջուրը ցավազրկող ազդեցություն ունի․ այն կարող է թեթևացնել մկանների  ու հոդերի հետ կապված ցավային զգացողությունները։
  • Սառը ջուրը բարձրացնում է օրգանիզմի նյութափոխանակության մակարդակն ու օգնում հաղթահարել հոգնածությունն ու էներգիայով լիցքավորվել։
  • Անգամ կան ապացույցներ, որ սառը ջուրը նպաստում է դեպրեսիայի բուժմանը։

Կանոնավոր կերպով մեր մարմինը սառը ջրով ցողելու շնորհիվ մենք լավացնում ենք արյան շրջանառությունը, ինչը նպաստում է տոքսինների արագ դուրս բերմանը, նվազեցնում բորբոքային գործընթացները, ամրապնդում իմունային համակարգն ու նպաստում զարկերակային ճնշման կարգավորմանը։

Սառը ջուրը ոչ միայն բարելավում է ինքնազգացողությունը, այլև արտաքին տեսքը՝ լավացնելով մաշկի ու մազերի վիճակը։

Եթե դուք ցանկանում եք փորձել սառը ջրի կենարար ազդեցությունը ձեր առողջության վրա, ուրեմն պետք է հաշվի առնեք մի քանի նրբություններ, որոնք կօգնեն առավելագույն օգուտ քաղել ու խուսափել հնարավոր բարդություններից։

  1. Առաջին հերթին համոզվեք, որ ձեր տան ու լոգարանի ջերմաստիճանը բավականաչափ բարձր է։ Քանի որ դժվար թե հաճելի կլինի սառը ցնցուղից հետո սառը վայրում հայտնվելը։
  2. Առավոտյան ցնցուղ ընդունելը պետք է սկսել ձեր օրգանիզմի համար հաճելիորեն տաք ջերմաստիճանից։
  3. Այնուհետև կարելի է դուրս գալ ջրի տակից, անջատել տաք ջուրն ու ոտնաթաթով փորձել սառը ջրի ջերմաստիճանը։ Եթե այն ձեզ համար հարմար է, ապա աստիճանաբար դրանով լվացեք ոտքերը, ձեռքերը, դեմքը, այդպիսով թույլ կտաք օրգանիզմին հարմարվել սառը ջրին։ Այնուհետև սառը ջրի շիթը պահեք ողջ մարմնի վրա։ Սկզբից 5 վայրկյանն էլ բավարար է, դուք պետք է քիչ-քիչ հարմարվեք սառը ջրին։
  4. Այնուհետև մարմինը մի փոքր տրորեք սրբիչով, դա կօգնի տաքացնել մարմինը։ Վերջ, ողջ օրվա համար անհրաժեշտ էներգիան արդեն ստացել եք։

Սակայն եթե ունեք առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները կամ սակավարյունությունը, ապա սառը ջրով կոփվելու ձեր ցանկության մասին կիսվեք ձեր բժշկի հետ, որը կօգնի  ընտրել ավելի նախընտրելի՝ առողջությանը չվնասող, այլ օգնող տարբերակ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031