Լրահոս
Օրվա լրահոսը

«Խմած էին». Իջեւանում վիրավորված ոստիկանները՝ ցուցարարների մասին

Հուլիս 18,2019 10:17

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այս գիշեր Իջեւանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ուղիղ եթերում հայտնել է. «Ինձ ոստիկանները պատմեցին, որ վեց հարյուր հոգի փակել էր միջպետական ճանապարհը եւ ոստիկանների պահանջին չենթարկվելուց հետո պատրաստված՝ քարերով եւ փայտերով, հարձակվել են ոստիկանների վրա»:

Ապօրինի ծառահատման առնչությամբ նա նշեց. «Տարիներ շարունակ ուղղորդված հատել են անտառները եւ այդպես ապրուստի միջոց ունեցել, եւ հիմա իշխանությունները թույլ չեն տալիս, որ հին ավանդույթը շարունակվի: Հիմնական եկամուտներ ստացողները սղոցարաններում աշխատող բանվորներին ուղղորդել են այդ գործողություններին»:

ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն էլ ուղիղ եթերում հայտնեց՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իրեն ասել է, որ ցուցարարներին առաջարկել է օգնել աշխատանքի տեղավորվել, բայց մերժում է ստացել: «Համաձայնության չեն եկել, քանի որ փայտի գործի շահույթը շատ ավելի մեծ է, քան մարզպետի առաջարկը»,-նշեց Սարգիս Ալեքսանյանը:

Արման Բաբաջանյանն ուղիղ միացում է ապահովել նաեւ Իջեւանի բժշկական կենտրոնից, որտեղ տարվել են միջադեպի հետեւանքով վիրավորված տասից ավելի ոստիկանները:

«Ժեշտերն ու շիթերը շպրտել են վրաս»,-Արման Բաբաջանյանի ուղիղ եթերում ցուցարարների հետ տեղի ունեցած միջադեպից այսպիսի մանրամասներ պատմեց վիրավորված ոստիկաններից մեկը: Արման Բաբաջանյանը ճշտեց՝ «ասում էին՝ խմած են եղե՞լ»: Ի պատասխան մյուս ոստիկանն ասաց. «Կեսից շատը խմած էին»:

Բժիշկներից Ներսիսյանն էլ տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 12-ը ոստիկաններ են, 2-ը՝ քաղաքացիներ՝ հիմնականում սալջարդերով, մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով. «Մի հատ ծակած վերք էլ կա: Քարն էլ կծակի, փայտն էլ: Կա նաեւ ուղեղի ցնցման երկու եւ քթոսկրի կոտրման մեկ դեպք»: Բժշկի փոխանցմամբ՝ գիշերը քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ ոստիկանների վիճակը բավարար է, մի քանիսը մշտական վերահսկողության ներքո են:

Մեկ այլ վիրավոր ոստիկան էլ Արման Բաբաջանյանի հարցադրմանն ի պատասխան ասաց՝ ինքը եւս փաստում է, որ ցուցարարները խմած են եղել՝ նրանք, ում հետ ինքն առնչվել է:

Հիշեցնենք, որ Իջեւանում ճանապարհ էին փակել «փայտի գործ» անողները, որոնց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Իջևանի քաղաքային հիվանդանոցում 12 վիրավոր ոստիկան կա

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Mittwoch, 17. Juli 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031