Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու` մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում

Հուլիս 23,2019 16:07 Share

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում:

Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Տրապիզոնի ոստիկանության հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում հիշյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել են 650 տուփ ծխախոտ, 220 տուփ ծխամորճի թութուն և 21 շիշ ըմպելիք։

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ հայտնի չէ, թե բերման ենթարկելուց հետո ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպիսի վարույթ է ընթանում:

Աղբյուր`  ermenihaber.am/Haberler

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել