Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի 18 կալանավորված անձինք ու դատապարտյալները դադարեցրին եռօրյա հացադուլը

Հուլիս 24,2019 21:01
bant

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ ԱՆ  «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության թվով 18 կալանավորված անձինք ու դատապարտյալները դադարեցրին եռօրյա հացադուլը։

Հիշեցնենք, որ նրանք դժգոհում էին նախաքննական մարմիններում երկար քննվող գործերից, ինչպես նաեւ պահանջում էին դատապարտվածներին արտահանձնել Իրան։

Հացադուլավորները դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով հանդիպում իրենց հետ։

«Դեսպանատնից իրենց ասեցին, որ ամսվա վերջին Իրանի կառավարական պատվիրակությունն է գալու եւ այդ հարցերը քննարկելու են։ Եթե բան չփոխվի, մի 15 օրից նորից հացադուլ կհայտարարեն՝ ջրադուլի հետ միասին», – ասացին կալանքի մեջ գտնվողների հարազատները։

Դավիթ Արմենյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031