Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ արտահերթ ասամբլեան մասնակցությունը ԵԽ-ին գնահատեց բավարար

Հուլիս 24,2019 21:21

«Օլիմպավանում» կայացավ ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը, որի օրակարգային հինգ հարցերից երկուսը՝ Մինսկում կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների ամփոփումը, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստության աշխատանքները, ներկայացրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ Մինսկում Հայաստանի մարզիկները նվաճեցին 11 մեդալ, ինչը հնարավոր եղավ պարոն Գագիկ Ծառուկյանի անմիջական ղեկավարությամբ իրականացված նախապատրաստական լայնածավալ աշխատանքի, որի ընթացքում բաց չի թողնվել ոչ մի մանրամասն:

Բանախոսը անդրադառնալով Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստությանը, որի մեկնարկին մնում է մեկ տարի, ասամբլեայի զեկուցեց, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը վերահսկելու է ամբողջ նախապատրաստության ընթացքը, որպեսզի ոչ ոք՝ թե մարզիկները, թե մարզիչները ոչ մի խնդիր չունենան»:

Ասամբլեան քվեարկությամբ դրական գնահատեց  մասնակցությունը Եվրոպական խաղերին եւ հաստատեց աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որը սկզբնական շրջանում նիստեր կգումարի ամիսը երկու անգամ, իսկ օլիմպիական խաղերին մոտենալով՝ ավելի հաճախակի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031