Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հանքերին՝ ո՛չ. ՍԴՀԿ

Օգոստոս 19,2019 22:07

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում հասունացել է ժամանակը զարգացնելու այլընտրանքային էներգետիկան և պետականորեն ներդրում կատարելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այսօր ցավալիորեն Հայաստանը հանդիսանում է այն եզակի երկրներից, որը հանդիսանալով Էլեկտրաէներգիա արտադրող՝ երկիր բնակչության համար այն հանդիսանում է ծանր ֆինանսական բեռ։ Այնինչ Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները թույլ են տալիս այլընտրանքային էներգետիկայի զարգացման միջոցով թեթեւացնել ազգաբնակչության հոգսը։

Հետխորհրդային տարիներին Հայաստանում անտառապատ տարածքները կրճատվել են գրեթե 2 անգամ, իսկ առկա անտառապատ տարածքները գտնվում են անմխիթար վիճակում և վերացման վտանգի տակ են։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների, ուստի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դեմ է արտահայտվում ի հաշիվ բնության նոր հանքերի առաջացմանը և գտնում է, որ հնարավոր է գտնել խնդրի լուծման տարբերակներ զարգացնելով էներգետիկ ոլորտը այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացման միջոցով։

ՍԴՀԿ վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031