Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյանը եւ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել

Օգոստոս 20,2019 23:50

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկանցում է.

ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան այն գրառումների վերաբերյալ, որով հայտնել էին Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին, բացատրություն են տվել, որ կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան գրառումները չունեն որևէ փաստական հիմք և արտահայտում են բացառապես իրենց սուբյեկտիվ տեսակետը և սեփական վերլուծությունների արդյունքը։

Նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգողական գործողությունները շարունակվում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031