Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Երբ կա մի ցուցանիշ, որը կարող է մի կերպ, մի կերպ, իբր, դրական բան ցույց տալ, էդ ցուցանիշներն են դնում». «Հրապարակ»

Օգոստոս 29,2019 11:13

Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

-Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը չի հավատում ԱՎԿ 2019-ի հունվար-հուլիսի տնտեսական ակտիվության 6.8% ցուցանիշին, նշում է, թե ինչու է այն գրված առանց գյուղատնտեսության։ Դուք ի՞նչ կարող եք ասել այս ցուցանիշների վերաբերյալ։

– Սա բոլորիս հայտնի է՝ Բագրատյանը գրեր կամ չգրեր։ Հետո՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունական դիցաբանության մեջ, լսած կլինես, սիզիփոսյան աշխատանք է։ Ուրեմն իմացեք՝ տնտեսական զարգացումը երբեւիցե ՏԱՑ-ով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշով, չի չափագրվում։ Էս քվազի ցուցանիշը երբեք չի կարա ցույց տալ իրական տնտեսական զարգացումը։ Ամբողջ աշխարհում մի ցուցանիշ կա. դա ՀՆԱ-ի ցուցանիշն է, թող դրա մասին խոսեն՝ մեկ շնչին ընկնող։ Հիմա այդ կտրվածքով համեմատության եզր չկա աշխարհի մի շարք երկրների կտրվածքների հետ։ Թող էդ մասին խոսեն՝ ո՚չ ՏԱՑ-ի, էն էլ՝ առանց գյուղատնտեսության։

– Կա՝ նման մեթոդոլոգիա, որ հաշվարկը լինի առանց գյուղատնտեսության։

– Դրանք բստրվում են։ Ամենատարբեր մեթոդաբանություններ են կիրառվում։ Երբ ձեռնտու է, ամիսը նախորդ ամսվա վրա են հաշվում, երբ ձեռնտու է, էս ամիսը նախորդ տարվա այդ ամսվա հետ են համեմատում։ Մի խոսքով, որ պահին որտեղ որ ստացվում է, երբ կա մի ցուցանիշ, որը կարող է մի կերպ, մի կերպ, իբր, դրական բան ցույց տալ, էդ ցուցանիշներն են դնում։ Իսկ իրականում չեն անում ոչ մի ներառակաև բան, որ քաղաքացին զգա, ասի, որ այսօր ես սկսել եմ հարմար ապրել։ Կամ՝ ասում են. տեսեք՝ գնաճը սարսափելի ցածր է։ Նեուժելի՞ էդքան դժվար է հասկանալ՝ եթե գնաճը ցածր է, նշանակում է, որ տնտեսությունը չի զարգանում։ Մենակ դա արդեն հերիք է։ Եվ կա գնաճի որոշակի մակարդակ, դա նշան է տնտեսության զարգացման։ Այսինքն՝ եթե գնաճ չկա, ուրեմն նշանակում է՝ վճարունակ պահանջարկ չկա։ Որ վճարունակ պահանջարկ չկա, նշանակում է՝ սպառման մակարդակն է ցածր։ էնքան հասարակ բան է, որ մինչեւ անգամ ոչ մասնագետը հասկանում է։

– Պարոն Բոստանջյան, այն ճյուղերը, որտեղ եղել է աճ, մեքենաների առեւտուրն ու խաղային բիզնեսն են։

– Էդ մեքենաների ընդհանուր առեւտուրն այս Եվրասիական տնտեսական միության սահմաններում գտնվելու պարագայում Հայաստան ներմուծված մեքենաներն են, որոնց վաճառքի արտոնությունը մինչեւ տարվա վերջ է։ Ուրեմն այս առաջին կես տարվա ընթացքում 67 հազար մեքենա է բերվել, որի ամեն մի մաքսատուրքը մոտավորապես 1000-1500 դոլար է։ Այսինքն, դրանով պայմանավորված՝ մուտք է ապահովվել, բայց այն, ըստ էության, աշխատանքային հիմքեր չունի ու ժամանակավոր բնույթ է կրում։ Այսինքն՝ տարվա վերջին դա կավարտվի, եւ մենք նորից աշխատատեղ չենք ունենա, մենք չենք ունենա նոր ստեղծված արժեք։ Մեկ էլ՝ խաղերը… սաղ երկիրը… ամոթ չի՞, էս ի՞նչ ա… աշխատելու փոխարեն երկիրը խաղատուն են դարձրել։

– Նախկինները չէին դարձրել։

– Նախկինի գլուխը լվանո՞ւմ եմ ես։

– Չէ, ուզում եմ ասել՝ կան ցուցանիշներ, որոնք կարելի է համեմատել։

– Չէ, ես չեմ ուզում համեմատել, որովհետեւ այդ հեղափոխություն ասվածը, որը ես հասկանում եմ, որ հեղափոխություն չէր, պռոստը հասարակության զզվանքն էր, որ կուտակվել էր։ Հիմա ժողովուրդը, հասարակությունը սպասում էր փոփոխությունների, ու դա չկ՛ա։ Դրա համար ես ոչ թե նախկինին լավ եմ ասում կամ վատ, ես առաջարկում եմ դադարեցնել նախկինի մասին խոսելը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031