Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ կա՞ մի մարդ, որը չի հասկանում՝ ինչ է ավանդական սեռական կողմնորոշումը, ինչը ոչ ավանդականը». Գևորգ Պետրոսյանը՝ ԲՀԿ խմբակցության հեղինակած նախագծի մասին

Սեպտեմբեր 09,2019 13:44 Share

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստին ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը: Նա հայտարարեց՝ ՀՀ պետականության և մեր ժողովրդի գլխին կախված ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և ոչ ավանդական սեռական հարաբերությունների վտանգն է: Պատգամավորը հայտարարեց. «Այս վտանգը կանխելու նկատառումով մեր խմբակցությունը հեղինակել է նախագիծ՝ համաձայն որի քրեական օրենսգրքում լրացում պիտի կատարվի, որով քրեական պատասխանատվություն կսահմանվի 16 տարեկանը չլրացած անձանց շրջանում սեռական ոչ ավանդական կողմնորոշում քարոզելու համար»:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ հիմնականում պատճառաբանելով, թե պարզ չէ՝ ինչ է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Այնուհետև հարցրեց. «Այստեղ կա՞ մի մարդ, որը չի հասկանում՝ ինչ է ավանդական սեռական կողմնորոշումը, ինչը ոչ ավանդականը: Մյուս հիմնավորումն այն է, որ կառավարությունն ասում է՝ այդ հանցակազմը կա արդեն քրեական օրենսգրքում: Կառավարությունը կարո՞ղ է նույնացնում է համասեռամոլության քարոզն անառակաբարո գործողությունների և պոռնկաբարո նյութեր տարածելու հետ: 2013-ից ՌԴ-ում արդեն կա այս հանցակազմը՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը: Ռուսաստանը վեց տարուց ավելի է հասկացել է, թե ինչ է դա, մենք չենք հասկացել»:

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումն, այսպիսի կարծիք հայտնեց. «Անձի սեռական կողմնորոշումներն ավանդույթներից կախված չեն, սեռական կողմնորոշումը հազարամյակներ ոնց եղել է, այդպես էլ մնացել է: Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ կոչ եմ անում դեմ քվեարկել այս հարցը նիստերի օրակարգ ներառելուն»:

Գևորգ Պետրոսյանն արձագանքեց՝ հազարամյակներ առաջ այսպիսի ակտիվություն, ինչպես հիմա սեռական կողմնորոշման հետ կապված չի եղել: Նա նշեց, որ ՌԴ-ում ավելի խիստ սանկցիա է նախատեսվում, այդ թվում վարչական պատասխանատվություն, իսկ Իրանում կախաղան են հանում: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ միջամտեց՝ էդ կարգի մարդիկ միշտ էլ ակտիվ են եղել. ապացույցը՝ Հոմերոսից մինչև պարսկական պոեմներ:

Նախագիծը չընդգրկվեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի օրակարգում: Պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30