Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանն հետաձգել է «Համաներման գործով» վաղվա քննությունը

Հոկտեմբեր 07,2019 21:12

Վաղը` հոկտեմբերի 8-ի ժամը 10.00-ին Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով պետք է ընթանար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա  «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին » 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7, 8, 10 եւ 12-րդ մասերի, 4-րդ հոդվածի, 5-րդ մասի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը:

Այսօր ՍԴ որոշմամբ,  ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ հետաձգվել է վաղվա նիստը եւ այն նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11.00-ին: Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի 2019 թվականի հուլիսի 19-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշման 2-րդ կետը:

Ի դեպ, ՍԴ աշխատակարգային որոշումը, ըստ պաշտոնական կայքի, հուլիսի 18-ի թվագրմամբ էր:Նշեմ, որ զեկուցող էր նշանակվել այս գործով ՍԴ դատավոր Ա.Դիլանյանը, պատասխանող ԱԺ-ն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031