Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կողմ եմ պոզիտիվ պարտադրանքին». Անժելա Խաչատրյան

Հոկտեմբեր 11,2019 15:48

«Որոշ խնդիրներ, որոնք մենք քննարկում ենք, այսպես ասած, ընդհանրական խնդիրներ, չենք լոկալացնում մեր հասարակության մեջ եւ երբեմն, որոշ խնդիրներ դառնում են չափազանցված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Հիշեցնենք, այսօր քննարկում էր կազմակերպվել`«Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով, որին մասնակցում էին թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Անժելա Խաչատրյանը կարծում է, որ մեր հասարակությունում, այնուհանդերձ խնդիրներ կան եւ կանայք քաղաքականության մեջ այդքան էլ չեն ընկալվում: Այս համատեքստում, նա կողմ է «պոզիտիվ պարտադրանքին», այսինքն, որպեսզի օրենքով հստակեցումներ եւ սահմանումներ լինեն:

Նա նաեւ նկատեց, որ ընտրական գործընթացներում, օրինակ` կանանց մասնակցությունն ավելի մեծ է, սակայն, այսպես ասած`ներքեւի օղակներում, իսկ արդեն կառավարման համակարգերում, նախապատվությունը տրվում է տղամարդկանց:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031