Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրակն Իշխանյան. «Նախ սովորիր ինքդ ինտեգրվել, հետո պահանջել միգրանտներից»

Հոկտեմբեր 16,2019 21:15

Երևանյան գողտրիկ անկյուններից մեկում երեկոն գրքաշատ էր: Կոպենհագենում բնակվող հայազգի գրողը իր ընթերցողների դատին հանձնեց հետաքրքիր պատմություններով հարուստ «Դժվար հիշվող անուն» գիրքը: Երեկոյի ներկաները հնարավորություն ստացան գնելու այն բավականին մատչելի:

Հեղինակի խոսքով, գիրքը կվաճառվի գրախանութներում սահմանափակ քանակով: Կարելի է պատվիրել նաև օնլայն հարթակներից:

Բյուրակն Իշխանյանը կրթություն է ստացել Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: Մասնագիտությամբ բժիշկ է, հոգեբույժ,  կլինիկական լեզվաբան  (նյարդալեզվաբան): Բացի մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեությունից, երեկոները ստեղծագործում է ՝ պատմվածքներ գրում. «Այս ժողովածուի մեջ ներառել եմ զանազան հետաքրքիր, առօրեական, գուցե մարդկային կյանքերի տարբեր պատմություններ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք քաջալերել և հետամուտ են եղել, որ գիրքը լույս տեսնի, այսպես ասած ՝ ինձ առաջ բրդողներին», – ասաց  հեղինակը:

Արսեն Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031