Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենադժվար բանը Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարար լինելն է․ Սամվել Ֆարմանյան

Հոկտեմբեր 26,2019 13:11 Share

Բազմակողմ դիվանագիտության հարթակներում նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. BBC-ին տված հարցազրույցում նա հախուռն է, չգիտի ինչ ասի, որ ճիշտ լինի դրսում ու սխալ չընկալվի ներսում, անհամոզիչ է ու խճճված: Արդյունքում` անընդունելի սայթաքում մեր հիմնարար հարցերի շուրջ: Չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արտգործնախարար է Մնացականյանը, որպես քաղաքական պաշտոնյա: Դա թող անեն «ատելության կուսակցության» առաջնորդները:

Բայց, հանուն արդարության, մի՞թե հեշտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը: Իմ կարծիքով դա աշխարհում հնարավոր ամենադժվար բանն է. անգամ, եթե դու Թալեյրանն ես, Մետերնիխը կամ Գորչակովը: Այլ հարց է, թե ինչպե՞ս ու հանուն ինչի՞ իրեն հարգող դիվանագետը կարող էր ստանձնել այդ պատասխանատվությունը` շատ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին հարցերում կատարելապես բոբիկ է, շփոթված, հախուռն, կամակոր ու ամենավատը` ծույլիկ, որն անգամ չի ուզում սովորել:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

ՀՀ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10219141441984008

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ճիշտ բաներ է ասում։ Մնացականեանի որակները կտրուկ ընկել են։ Կարծես լրիւ ուրիշ դիւանագէտ լինի՝ անցեալ տարուայ համեմատ։

    Պատճառն էլ է դիպուկ ասում. ոչ մի ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ, գործի գիտակ եւ հոգեպէս կայուն մարդ երկար չի կարող աշխատել Նիկոլ Փաշինեանի հետ։

    Ճշմարիտ եմ ասում՝ ձեզ լաւ օրեր չեն սպասւում։

Պատասխանել