Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժամանակի հերոսները

Հոկտեմբեր 27,2019 10:15

Տարբեր ժողովուրդներ հարյուրամյակների ընթացքում, օրենքներ գրելուց, ընդունելուց բացի, ձևավորել են հասարակական չգրված բարոյական  արժեքներ։ Խոսքը չի վերաբերում, այսպես կոչված նահապետական, ավանդական հասկացություններին (երեխան ապտակով է մեծանում, մարդու ծեծած՝ վարդի ծեծած և այլն)։ Հակառակը․ քաղաքակիրթ երկրներում, եթե որևէ քաղաքական գործիչ հայհոյախառն վիրավորեր իր քաղաքական հակառակորդ կնոջը, ապա այդ գործիչը հասարակության համար կդառնար զրո և նրա առնվազն քաղաքական կարիերան կավարտվեր։

Իսկ այն երկրներում, ուր պարտադիր է զինվորական ծառայությունը, օրինակ Շվեյցարիան, առավել ևս, ինչպես Հայաստանը, պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Իսրայելը, եթե  ինչ-որ մեկը ( Իսրայելում նաև կանայք) կեղծեր իր անձնական տվյալները, բանակից խուսափելու համար և դրա համար քրեական պատասխանատվություն կրած լիներ, ապա տվյալ անձն ընդհանրապես անհարմար կզգար երևալ հանրության մեջ, էլ չեմ ասում՝ զբաղվեր քաղաքականությամբ։

Միանգամայն այլ է Հայաստանի «հպարտ»  քաղաքացիների վերաբերմունքը այդպիսի անձանց  նկատմամբ։

Կեղծած փաստաթղթերով բանակից խուսափելու համար պատիժը կրած անձին, բանտից դուրս գալիս, քաղաքական տարբեր գործիչներ դիմավորում են ինչպես հերոսի։ Հետագայում այդ անձին իրեն ազատական  հռչակած կուսակցությունը ներառում է ընտրական ցուցակի անցողիկ տեղում  և դարձնում պատգամավոր, քաղաքական գործիչ։ Ապա տվյալ անձը սկսում է վայելել իշխանության և հանրության համակրանքը, ելումուտ ունենում տարբեր պետական հաստատություններ, տարածում  ստեր, բանսարկություններ, որոնց հիման վրա էլ  հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում մարդիկ։ Նա ցանկալի հյուրն է իշխանությանը սպասարկող հեռուստաընկերությունների։ Լրագրողները լայն չռած աչքերով, ընդգծված հարգանքով, ակնապիշ, կեղծ զարմանքով ու «դեմքի խելացի» արտահայտությամբ հարցեր են տալիս նրան և նա ․․․ «շատ բան» իմացողի խորամանկ արտահայտությամբ փչում է, կեղծում, բանսարկություններ տարածում։ Եվ հասարակությունը ծափահարում է․․․

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շատ տհաճ կերպար դարձաւ։ Յուսանք՝ նրա քաղաքական կարիերան այսքանով կ’աւարտուի ու յաջորդ ԱԺ-ում այլեւս չենք լսի իր մասին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031