Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը Գյումրի կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը

Հոկտեմբեր 28,2019 17:45

Aravot.am-ի տեղեկություններով, վաղը Գյումրի կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրան առավոտյան կդիմավորեն «Շիրակ» օդանավակայանում։

Թե ո՞րն է այցի նպատակը, մարզի պաշտոնյաները հստակ չգիտեն, ամենայն հավանականությամբ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։

Չի բացառվում, որ քննարկվի նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ դեռ 2015 թվականի մարտ ամսին ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին ուղղված նամակ-ուղերձը, որով վերջինս առաջարկում էր Ռուսաստանի Դաշնության միջոցներով ասֆալտապատել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։ Քաղաքագլխի խոսքը 102-րդ ռազմաբազայի տարածքի, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհի և «Կազաչի պոստի» հատվածի մասին է։ Քաղաքապետի նամակը դեռ անպատասխան է։

Նշենք, որ ռուսական կողմն այսօր Սերգեյ Շոյգուի անվտանգությանն ուղղված միջոցառումներ է իրականացնում Գյումրիում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031