Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը հարցերի չպատասխանեց

Նոյեմբեր 11,2019 13:20

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով նիստն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին, 9. 30-ին: Հետաձգվելու պատճառը` գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Ժորա Զաքարյանի ու Դավիթ Հարությունյանի համար հանրային պաշտպանի ներգրավումն էր: Վերջինս գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց:

Հիշեցնենք, Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակում: Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։

2018-ի հուլիսի 15-ին կալանավայրից ազատ արձակվեցին «Իգլայի» գործով մեղադրյալներ Արմեն Պողոսյանը, Սանասար Գաբրիելյանն ու Սամվել Բաբայանը։

Վճռաբեկ դատարանն այդ օրը ոչ միայն նրանց կալանքը փոխելու որոշում էր կայացրել, այլ նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատավճիռն էր բեկանել ու այն ուղարկել վերաքննության։

Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ նա նախնական համաձայնությամբ դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր եւ այն փոխադրել Հայաստան:

«Սերժ Սարգսյանը պատվեր էր տվել, գործը սարքել էին»,- վճռի բեկանումից հետո հայտարարել էր Սամվել Բաբայանը: Այժմ նա պահանջում է կարճել գործը:

Նիստից հետո Սամվել Բաբայանը չցանկացավ պատասխանել հարցերի: Ասաց`մի քանի օր Հայաստանում է լինելու, կհասցնի խոսել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930