«Մենք չենք խոսում հարաբերությունների մերձեցման կամ սերտացման մասին: Մենք պարզապես համագործակցում ենք մեր հարեւանների հետ: Բոլորի հետ ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ, այդ թվում՝ Թուրքիայի, Իրանի եւ այլ երկրների»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՌԴ-Թուրքիա հարաբերություններին:
https://www.facebook.com/aravot.am/videos/610068379529933/
Հարցին ի պատասխան, թե ինչպես կգնահատի Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցության փաստը, համատեղ զորավարժություններն ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը խոչընդոտելը, Լավրովը նշեց. «Մենք աշխատում ենք, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա արգելքները հաղթահարվեն: Ժամանակին մենք ակտիվ նպաստում էինք հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստմանը, որի ճակատագիրը հայտնի է: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պատրաստ լինել մեր հնարավորությունների օգտագործմանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Իսկ դրա համար երկու կողմերի պատրաստակամությունն է պետք: Մենք չենք տեսնում հիմքեր կարծելու, որ այդ երկու երկրներից որեւէ մեկը պատերազմ կսկսի: Մեր քաղաքականությունը միտված է նրան, որ հաստատվի խաղաղություն եւ փոխգործակցություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































