Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԻՊ-ի՝ Սիրիայում 2 հայ հոգեւորականի սպանության պատասխանատվությունը ստանձնելու լուրը տարածում է թուրքական կողմը». փորձագետ

Նոյեմբեր 11,2019 23:40

Նոյեմբերի 11-ին լրատվամիջոցները հաղորդեցին Սիրիայում երկու հայ հոգեւորականների սպանության մասին: Ղամիշլիից Դեյր Էր Զորի ճանապարհին զինված անձինք կրակ են բացել մեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր սպասավոր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ տեր Աբրահամը:  «Ոչ ոք պատասխանատվություն դեռ չի կրում, բայց արդեն սպանված մեկ հոգևորականի անձնագրի լուսանկարը հայտնվել է համացանցում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին՝ ասաց թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը, Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց. «ԻՊ-ի ստանձնելու մասին լուրը տարածում են թուրքական կողմը և նրանց աջակցությունը վայելող խմբավորումները:

Հիմա այս դեպքը բոլոր կողմերը փորձում են օգտագործել իրար դեմ, քանի որ այն շատ մեծ արձագանք է ստանալու միջազգային հանրության կողմից: Այս դեպքից հետո Թել Աբյադ քաղաքում սկսել են հայկական եկեղեցին կարգի բերել «Սիրական ազատ բանակի» ներկայացուցիչները (լուսանկարներում):

Հայկական եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի՝ թուրքերի և թուրքերի աջակցությունը վայելող հրոսակախմբերի կողմից, որոնց հսկողության ներքո է քաղաքը: «Սիրիական ազատ բանակը» հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, և մատնացույց է անում ԻՊ-ի զինյալներին: Դեռևս անհայտ զինված խմբավորումներն էլ տարածել են հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930