Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնը Հայաստանի շատ երեխաների համար կյանքի մեծ փոփոխություններ կբերի»․ Լին Մ. Թրեյսի

Դեկտեմբեր 07,2019 11:14

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ԱՐՄԱՎ շարունակական կրթության կենտրոնի բացումը։ Կենտրոնը հիմնադրվել է բազմամյա փորձառություն ունեցող լոգոպեդ, ներառական կրթության փորձագետ, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում վերապատրաստման բազմաթիվ դասընթացների մասնակցած Արմենուհի Ավագյանը։ Գիտական և մասնագիտական վերջին հնարավորությունը նա ունեցել է վերջերս.ԱՄՆ կառավարության Ֆուլբրայթ կրթաթոշակի արժանանալով, հետդոկտորական հետազոտություն է իրականացրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։
Բացման արարողությանը Արմենուհին հանդես եկավ ողջույնի խոսքով և պատմեց կենտրոնի մասին։

«Ես կրթությունս ստացա 90-ականների սկզբին և այդ մութ ու ցուրտ տարիներն էին, երբ բարձրագույն կրթության պայմանները լավը չէին, և երկար տարիներ ես այդ բացը զգում էի իմ մասնագիտական կրթության մեջ։ Ու սկսվեց իմ ճամփորդությունը տարբեր երկրներում լոգոպեդական միջավայրում, ես անընդհատ սովորեցի, սովորեցի և ես բախտ եմ ունեցել արժանանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից շնորհվող տարբեր դրամաշնորհների և ծրագրերի եմ մասնակցել ու ընկել էի այն պատմության օրը, որ ինչքան շատ գիտես այդքան ավելի շատ չգիտես։ Եվ անցած տարի շահեցի այդ Ֆուլբրայթ կրթաթոշակը և ձմռանը մի կիսամյակով գնացի Ամերիկա հետդոկտորական հետազոտությունս անելու։Այդ ժամանակ էլ արդեն մտածեցի, թե ինչ պետք է անեմ,  երբ վերադառնամ»։

Արմենուհի Ավագյանը շարունակեց.

«Երբեմն մարդկանց մոտ իմ անվան հետ միանգամից ասոցացվում են ինչ-որ առանձնահատուկ երեխաները, բայց իրականում այս կենտրոնը բոլորի համար է։ Մեր գործունեությունը հիմնականում երեք ճյուղ պետք է ունենա։ Դրանք են շարունակական կրթությունը, մասնագիտական միջամտությունը և հետազոտությունները»։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ դեսպանը։ ԱՄՆ դեսպան Թրեյսին  իր շնորհավորանքներն ուղղեց Արմենուհի Ավագյանին։ Դեսպանը նշեց, որ կասկած չունի, որ այս կենտրոնը Հայաստանի շատ երեխաների համար կյանքի մեծ փոփոխություններ կբերի։

 

Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031