Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԳՆ խոսնակի պատասխանը Մամեդյարովին. «Կրկնեմ, որ սպառնալիքի լեզուն չի գործելու»

Դեկտեմբեր 13,2019 16:20

«ՀՀ-ի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ է: Մեր ԱԳ նախարարը նշել է, որ խնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրացվի առանց սահմանափակման, այսինքն՝ ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման իրավունքի ցանկացած տարբերակ: Նա իրավունք ունի պահպանել եւ սահմանել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Այն առաջարկները, որոնք չեն ապահովում այս իրավունքի ընդունումը, ընդունելի չեն ՀՀ-ի համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե բանակցային սեղանին «Լավրովի պլանի» փաստաթուղթն է, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի հարցը, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/3098738660155587/

«Լավրովի պլանի» մասին խոսակցությունների վերաբերյալ էլ նա նշեց, որ ներկա փուլում որեւէ փաստաթուղթ չի քննարկվում:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանը կամ ընկալման խնդիր ունի, կամ չի ուզում ընկալել. «Պարզապես ձեւացնում են, որպեսզի իրենց դիրքորոշումները ներկայացնեն: Մի անգամ էլ ասեմ, որ սպառնալիքի լեզուն չի գործելու Արցախի եւ ՀՀ-ի հանդեպ»,-շեշտեց ԱԳՆ խոսնակը:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի հավաստիացմանը, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, Աննա Նաղդալյանը նկատեց. «Երեսուն տարի Ադրբեջանն աչքի է ընկել հայատյացությամբ եւ փաստել, որ որեւէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Երբ Ալիեւը Սումգայիթի համար մեղադրում է հայերին, անհնար է դիտարկել այդ երկրի կողմից Արցախի բնակչության անվտանգության ապահովումը: Անվտանգությունը ենթակա չէ զիջման, եւ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031