Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան

Դեկտեմբեր 14,2019 14:45

Դեկտեմբերի  23-ին աշխարհահռչակ դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց շվեյցարաբնակ ճանաչված մեցցո սոպրանո, Ժնեւի «Ավետիս» մշակութային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Վարդուհի Խաչատրյանը, սա Խատիա Բունիաթիշվիլիի հետ «Ավետիսի» հինգերորդ համագործակցությունն է:

«Խատիան բազմիցս մասնակցել է  մեր համերգներին եւ ամեն անգամ կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, մենք բարեկամական հարաբերություններ ունենք նրա հետ եւ առաջիկայում՝ լուրջ ծրագրեր: Այս համատեքստում մենք չէին կարող շրջանցել Հայաստանը եւ չներկայացնել Խատիային հայ ունկնդրին»,-ասաց Վարդուհի Խաչատրյանը:

«Շատ ուրախ ենք, որ Ֆիլհարմոնիկը միացավ մեզ եւ վերջապես կարողացանք բոլորիս հարմար օր ընտրել համերգի համար: Ի դեպ, այդ օրը գտնելը շատ դժվար էր»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հայտնեց, որ Խատիա Բունիաթիշվիլիի հետ համագործակցությունը շարունակական է լինելու: Մասնավորապես 2020 մայիսի 21-ին «Ավետիսը» կազմակերպելու է նրա համերգը Նյու Յորքի Քարնեգի Հոլում, ապա առաջիկայում Ժնեւում կստեղծվի Խատիա Բունիաթիշվիլիի անվան փառատոն, որտեղ ՀԱՖՆ-ի մասնակցությունն են ակնկալում՝ որպես փառատոնի ռեզիդենտ նվագախումբ: Ինչ վերաբերում է Քարնեգի Հոլում կայանալիք համերգին, այն Վարդուհի Խաչատրյանի խոսքով, առանձնահատուկ է նրանով, որ հենց հայկական կազմակերպությունն է համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վարդուհի Խաչատրյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031