Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենասկզբից չէի կասկածում, որ այս քրեական գործը ունենալու է նման վախճան և թող դա դաս լինի բոլոր նրանց համար, ով զազրելի չի համարի ստահոդ հաղորդումներ ներկայացնելը երկու փոքրիկ տղաների մայր հանդիսացող կնոջ դեմ». Տիգրան Աթանեսյան

Դեկտեմբեր 19,2019 21:33

Այսօր Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից կարճվել է ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դ.Սանասարյանի կողմից ներկայացված շորթման հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հիշեցնեմ, որ Դ.Սանասարյանը պնդում էր, թե իր կողմից վրաերթի ենթարկված 9-ամյա տղայի մայրը իրենից շորթել է 300.000 դրամ՝ իբր վթարի մասին իրավապահներին չհայտնելու համար:

Նախ` պետք է նշեմ, որ նման բան չի եղել և հաղորդումը ամբողջությամբ ստահոդ էր և դրա իրական նպատակը, իմ կարծիքով, վրաերթի գործով պաշտպանվել էր:
Հաշվի առնելով հաղորդում ներկայացրած անձի հանրային կերպար լինելը, նման վարքագծի բարոյական կողմի մասին դատողությունները թողնում եմ հանրությանը:

Պետք է նաև նշեմ, որ նույնիսկ, եթե Դ.Սանասարյանի հաղորդումը համապատասխաներ իրականությանը, ապա այդ դեպքում էլ շորթման հանցակազմը կբացակայեր, քանի որ խոսքը գնում է մասնավոր մեղադրանքի գործի մասին, այսինքն՝ տուժողի կողմից վնասի հատուցում պահանջելը՝ մասնավոր բողոքի գործով հաղորդում չներկայացնելու համար, կրում է միանգամայն օրինական բնույթ:

Սա էլ թողնեմ հաղորդման հեղինակի և նրա խորհրդատուների մասնագիտական խղճին:

Նշեմ, որ ամենասկզբից չէի կասկածում, որ այս քրեական գործը ունենալու է նման վախճան և թող դա դաս լինի բոլոր նրանց համար, ով զազրելի չի համարի ստահոդ հաղորդումներ ներկայացնելը երկու փոքրիկ տղաների մայր հանդիսացող կնոջ դեմ:

Հ.Գ.Վրաերթի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ այս պահին դեռ չկան:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031