Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը շարքային Պողոսների համար 68.000 դրամ է, կանադական Պողոսի համար՝ ամսական 2.275 դոլար». Արա Պապյան

Դեկտեմբեր 29,2019 13:14

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը շարքային Պողոսների համար 68.000֏ է, նախարարի աշխատավարձը` 1․500․000֏ կամ մոտ 45 անգամ ավել նվազագույն աշխատավարձից։

Կանադայում նվազագույն աշխատավարձը ամսեվճարով չի, այլ ժամավճարով, որը սակայն հաշվելով շաբաթական ստանդարտ 37,5 ժամ դրույքաչափով ստացվում է Կանադական Պողոսի համար ամսական $2.275, իսկ համապատասխան Կանադական նախարարը $20․625, այսինքն` մոտ 9 անգամ ավել:

Բայց սպասեք․ դեռ կենացները քաղցրանում են։

Կանադական մինիստրը այդ կեղտոտ (նախքան հարկային եւ այլ պահումները) ամսական $20․625-ից, հարկերի եւ այլ պահումներից հետո ստանում է ամսական $12.400, իսկ մինիմում աշխատավարձով աշխատող Կանադական Պողոսը ամսական $1.879։ Այսպիսով` Կանադական նախարարի եւ Կանադական Պողոսի միջեւ սոցիալական տարբերությունը կրճատելով 6․5 անգամի։

Հայաստանյան Պողոսը իր 68.000֏-ից հարկային մուծումներից եւ այլ պահումներից հետո առձեռն ստանում է 50.600֏, իսկ Հայաստանյան նախարարը իր 1․500․000֏ -ից հարկային մուծումներից եւ այլ պահումներից հետո ստանում է մոտ 1.075.000֏՝ դրանով իսկ սոցիալական բեւեռվածության աստիճանը կտրուկ նվազեցնելով մոտ 21 անգամի։

Եթե ՀՀ գոնե Կանադայի պես սոցիալական արդարություն ունենար (որն, ի դեպ, անգամներ հեռու է արեւմտաեվրոպական չափանիշներից) ապա ՀՀ նախարարի աշխատավարձը հեռավոր համադրելի կլիներ Հայաստանյան Պողոսի աշխատավարձի հետ եւ կկազմեր 450․000֏, որից եւ հարկային եւ այլ պահումներից հետո ՀՀ նախախարը կստանար մոտ 325․000֏, այսինքն` Հայաստանյան Պողոսից մոտ 6.5 անգամ ավել։

Այսինքն` ՀՀ-ն Կանադական սոցիալական արդարության պատկերացմանը զիջում է առավել  քան 3 անգամ։

Կամ ՀՀ իշխանությունները գտնում են, որ շարքային Պողոսներին «ադ ալ շատ է» կամ համարում են, որ ՀՀ սահմանադրության առաջին հոդվածի 5-րդ բառը (սոցիալական) ավելորդ է, կամ էլ, որ Հայաստանյան նախարարները շատ ավելի բարդ ու, հետևաբար, բարձր վարձատրվող աշխատանք են կատարում եւ դրանով արդարացնում են իրենց եւ շարքային Պողոսի կենսագոյության 22 անգամյա անդունդը։

Արա ՊԱՊՅԱՆ

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Մաքուր աշխատավարձն է դառնում 68000 դրամ, հարաբերությունը կլինի 15.6, այսքան ակնհայտ սխալի դեպքում մնացած տվյալներն էլ որքանով են ճիշտ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031