Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածին քաղաքի մոտ Mercedes-ներ են բախվել, որոնցից մեկը 1 մետր բարձրությունից ընկել է․ կա 4 վիրավոր․ Shamshyan.com

Հունվար 05,2020 14:41

Այսօր` հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ բախվել են Mercedes մակնիշի 71 OC 100 համարանիշի և Mercedes մակնիշի 85 DS 777 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պարսպին, մոտ 40 մետր առաջ ընթանալով, ընկել 1 մետր բարձրությունից։

4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031