Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի տարբեր երկրներից 53 մլն հարձակում է եղել ArmLur.am կայքի սերվերի վրա. «Ժողովուրդ»

Հունվար 10,2020 11:37

ArmLur.am լրատվական կայքի աշխատանքը երեկ խափանվեց ժամը 16:00-ի սահմաններում սերվերի վրա կիբերհարձակման (DDoS)-ի պատճառով: Ժամեր շարունակ աշխարհի տարբեր երկրներից 53 մլն հարձակում է եղել մեր կայքի սերվերի վրա: Իսկ կիբերհարձակման նպատակը, ըստ ինտերնետային ինֆորմացիայի, մեկն է եղել, որպեսզի հնարավոր չլինի նյութեր տեղադրել կայքում եւ տարածել դրանք: Ըստ մասնագետների՝ ժամեր շարունակ տարբեր երկրներից տարբեր IP-ներով նույն վայրկյանին մուտք են գործել կայք՝ այդպիսով խափանելով սերվերի աշխատանքը: Եվ քանի որ կիբերհարձակումն իրականացվել է այլ երկրների կողմից, կփորձենք պարզել նաեւ այն կազմակերպողների շրջանակը. արդյոք այն կազմակերպվել է Հայաստանի ներսո՞ւմ եւ իրականացվել այլ երկրներից, թե՞ միաժամանակ կազմակերպվել եւ իրականացվել է Հայաստանի սահմաններից դուրս:

Համաձայնեք՝ այս հարձակումներն իսկապես մտահոգիչ են, եթե հաշվի առնենք նաեւ դեկտեմբերի 19-ի ներխուժումը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Այդ դեպքից անցել է 23 օր, սակայն որեւէ բան չի բացահայտվել, ավելին՝ անգամ տարածքի տեսախցիկներն իրավապահները չեն ուսումնասիրել՝ գոնե պարզելու, թե որտեղից են ներխուժել, էլ չենք խոսում ներխուժման նպատակների պարզաբանման մասին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական է լինելու, եւ արդեն գրություններ է ուղարկել ՀՀ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարներ Արման Սարգսյանին ու Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պարզել երկու հարձակումների հեղինակներին ու պատճառները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031